Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ որոշումներ

ՀՀ Կառավարության որոշումներ և օրենքներ

Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը։

 

2. Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները (ձև N1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)։

 

3. Թույլտվությունները տրամադրվում են սույն կարգով նախատեսված փաստատղթերը նախարարություն մուտքագրվելուց 20 օրվա ընթացքում։ Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

 

4. Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը։ Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը։

 

5. Թույլտվություն ստանալու համար գովազդատուն նախարարություն է ներկայացնում`

 

ա) սահմանված ձևի հայտ (ձև N 2)` նշելով գովազդատու իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, նշում, թե ինչ տեղեկատվական միջոցի օգնությամբ է տարածվելու գովազդը, գովազդի տարածման ժամկետը.

 

բ) դեղերի կամ բուժական մեթոդների գովազդման դեպքում` համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները.

 

գ) դեղի գովազդի դեպքում` տվյալ դեղի` Հայաստանի Հանրապետությունում գրանցման հավաստագրի պատճենը.

 

դ) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդի դեպքում` գովազդի նախատեսվող էսքիզը.

 

ե) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի դեպքում` գովազդի բո-վանդակության մանրամասն նկարագրությունը.

 

զ) գովազդատու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

 

է) լիազոր ներկայացուցչի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` վերջինիս տրամադրված լիազորագիրը։

 

6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն կամ փոստով։ Գովազդի թույլտվության հայտի (և կից փաստաթղթերի) ընդունումը մերժելու մասին նախարարությունը որոշում է ընդունում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում։ Նշված ժամկետում որոշում չընդունելու դեպքում հայտը համարվում է ընդունված։

 

7. Փաստաթղթերն առձեռն հանձնելու դեպքում գովազդատուի ցանկությամբ վերջինիս կարող է տրամադրվել փաստաթղթերի հանձնման վերաբերյալ կտրոն։

 

8. Նախարարությունում ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են, որի հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ հրաման։

 

9. Նախարարությունը կարող է գովազդատուից պահանջել գովազդի բովանդակությանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն, որը գովազդատուն պարտավոր է ներկայացնել 5 օրվա ընթացքում։

 

10. Գովազդի թույլտվության մասին հայտը կարող է մերժվել, եթե

 

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապասխանում սույն կարգի պահանջներին.

 

բ) ներկայացված գովազդի բովանդակությունը չի համապատասխանում «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին.

 

գ) գովազդատուն սահմանված ժամկետում չի ներկայացրել նախարարության կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը։

 

11. Գովազդի թույլտվության տրամադրման մասին հայտի բավարարումը կամ մերժումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով։

 

12. Գովազդի թույլտվության տրամադրման դեպքում գովազդի թույլտվության հետ միասին հայտատուին տրամադրվում է գովազդի համաձայնեցված բովանդակության կամ էսքիզի համաձայնեցված տարբերակը` ստորագրված և կնքված նախարարության կնիքով։

 

13. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը։ Գովազդի թույլտվության մերժման հրամանը պատշաճ ձևով տրամադրվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում։

 

14. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։

 

15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ և գովազդի էսքիզին և (կամ) բովանդակությանը համապատասխան։

 

16. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու գովազդի թույլտվությունը և դիմելու գովազդը տարածող (հեռարձակող) կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով։

 

17. Անբարեխիղճ գովազդի կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի դեպքում նախարարությունը կարող է դիմել իրավասու մարմիններին` անբարեխիղճ գովազդ տարածող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, ինչպես նաև կարող է դիմել դատարան` անբարեխիղճ կամ թույլատվության պայմանների խախտմամբ գովազդի տարածումը դադարեցնելու հայցով։

 

18. Գովազդատուն իրավասու է տարածել գովազդը թույլտվության մեջ նշված ժամկետում։

 

19. Գովազդատուներն իրավասու են դատական կարգով բողոքարկել գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու, գովազդի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախարարի հրամանը։

 

20. Գովազդի համաձայնեցված էսքիզից կամ բովանդակությունից շեղումների դեպքում գովազդատուն պարտավոր է մինչև գովազդի նոր տեսքով տարածումն այն սույն կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնել նախարարության հետ։

 

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


1.Դեղի գովազդի թույլտվությունը տրանադրվում է միայն դեղերի արտադրության, դեղերի առևտրի կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձին։


2.Դեղերի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն պահանջներին։


3.Դեղի գովազդի ժամանակ պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն այն առաջարկող կազմակերպու-թյան անվանումն ու լիցենզիայի վավերապայմանները, դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը։


4.Արգելվում է, դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ` դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն, դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից, այլ դեղերից առավել արդյունավետ է, դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն, կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով։


5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը։

 

II. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Բուժական մեթոդի գովազդատու կարող է լինել միայն բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը։

 

2. Բուժական մեթոդի թույլտվությունը տրվում է միայն այն անձին, որը բժշկական օգնության և սպսարկման լիցենզիայի հիման վրա իրավունք ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակը։

 

3. Բուժական մեթոդների գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն պահանջներին։

 

4. Արգելվում է գովազդել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել։

 

5. Բուժական մեթոդի գովազդի դեպքում գովազդը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ բուժական մեթոդն իրականացնող սուբյեկտի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմանների (լիցենզիայի տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, գործողության ժամկետը) վերաբերյալ։

 

6. Բուժական մեթոդի վերաբերյալ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման դեպքում հաղորդումը պետք է տեղեկություններ պարունակի հաղորդային գովազդման բնույթի մասին` նշելով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմաններն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը։

 

7. Արգելվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող սուբյեկտների կողմից իրականացվող բուժական մեթոդների գովազդը։

 

8. Բուժական մեթոդների գովազդի ժամանակ արգելվում է պատկերել և (կամ) հեռարձակել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց կարծիքները բուժման ընթացքի, արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ։

 

9. Արգելվում է բուժական մեթոդների գովազդման դեպքում տարածել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։

 

III. ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն կարող է ստանալ միայն տվյալ բուժտեխնիկայի արտադրու-թյամբ կամ իրացմամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։

 

2. Բուժտեխնիկայի գովազդը պետք է համապատաս-խանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքին և սույն պահանջներին։

 

3. Բուժտեխնիկայի գովազդի ժամանակ արգելվում է պատկերել դրա կիրառման ընթացքը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ
Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...

ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար
ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...

Հրատապ թեմա Հայաստանում
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է...

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am
Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am

Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...

Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ
Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ

Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...

Դեղագործական շուկան Հայաստանում
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները

Գործադիրը հստակեցնում է ոլորտում գործողությունները;

Գործադիրը երեկ հաստատեց ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ՝ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
Հայաստանի Հանրապետության Կառավարություն որոշում - 2009 թ.

 

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրա­մի­ջոց­նե­րի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...

ՀՀ ԿՈ N 684 առ 03.11.1998 - Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը

ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003 

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը ՀՀ ԿՈ N 318-Ն առ 04.03.2004

ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը ՀՀ ԿՈ 276-Ն առ 27.03.2008

ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 276-Ն որոշման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ